Balantidium coli
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Balantidium coli(Լատիներեն) ինֆուզորիաների տեսակ, մակաբուծում է որոշ կաթնասունների հաստ աղիքում․ որպես կանոն, խոզերի, ավելի քիչ առնետների, շների, ինչպես նաև մարդու։ Առաջացնում է բալանտիդիազ կամ ինֆուզորային դիզենտերիա հիվանդությունները։ Չնայած հիվանդության հատուկենտությանը, Balantidium coli-ն մարդու միակ լավ ուսումնասիրված մակաբույծներից է։ Տեսակը առաջին անգամ նկարագրվել է շվեդ գիտնական Մալմստենի կողմից 1857 թվականին։ Մարդու մոտ հիվանդություն առաջացնելու ունակությունը նկարագրել և ապացուցել է Ն. Ս. Սոլովյովը 1901 թվականին։
Կառուցվածքը և ապրելակերպը
[խմբագրել | խմբագրել կոդը]Balantidium coli-ն ամենամեծ աղիքային նախակենդանին է․ վեգետատիվ ձևերի չափսերն են՝ 50-80 × 35-60 մկմ, իսկ ցիստի տրամագիծը հասնում է մոտ 50 մկմ։ Balantidium coli-ի բջիջները բնութագրվում են ձվաձև տեսքով, դրանց մակերեւույթը ծածկված է պելիկուլայով, առկա են մեծ քանակությամբ երկարաձգված կարճ թարթիչներ, որոնք շարժման օրգանոիդներն են։ Պելիկուլան շարժվելիս դառնում է առաձգական,որը թույլ է տալիս ինֆուզորիային խախտել մարմնի համաչափությունը։ Պելիկուլայի տակ ընկած է թափանցիկ ալվեոլային էկտոպլազմայի բարակ շերտ։ Ընդ որում, մարմնի առջևի մասում առկա է ճեղք, որը կոչվում է պերիստոմ, որի հատակին տեղակայված է ցիտոստոմ կոչվող բերանային անցք։ Կորիզային համակարգը, ինչպես և բոլոր ինֆուզորիաներինը, ներկայացված է մակրո- և միկրոկորիզներով։
Սնվում է օսլայի հատիկներով, էրիթրոցիտներով, մանրէներով, սնկով և այլ բջջային տարրերով, որոնք լցված են մարսողական վակուոլում։
Կենսական ցիկլը
[խմբագրել | խմբագրել կոդը]Balantidium coli-ի կենսացիկլը ներառում է սեռական և անսեռ փուլեր։ Սեռական վերարտադրության (կոնյուգացիա) ժամանակահատվածի ավարտին Balantidium coli ցիստավորվում է և, որպես կանոն, արտաթորանքի հետ միասին ընկնում է արտաքին միջավայր։ Balantidium coli-ի ցիսը երկշերտ ծածկված է և չունի թարթիչներ։Նրա ցիստերը արտաքին միջավայրում երկար ժամանակ կենսունակ են մնում։ Սենյակային ջերմաստիճանում ցիստերը պահպանվում են մինչև 30 ժամ, ծորակի և կեղտաջրերի մեջ կենսունակության ժամկետը հասնում է 7 օրվա։ Բնապահպանական օբյեկտներում Balantidium coli-ի ցիստերը սենյակային ջերմաստիճանի և բավարար խոնավության առկայության դեպքում մնում են մինչև 2 ամիս, իսկ ստվերավորված չոր վայրերում` մինչև 2 շաբաթ։ Կարբոլաթթվի 5% ջրային լուծույթում դրանք մնում են մինչև 3 ժամ, իսկ 10% ֆորմալինի լուծույթում՝ 4 ժամ։ Հնարավոր է դրանց մշակումը նաև լաբորատոր պայմաններում՝ արհեստական սննդարար միջավայրերում։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղվածելու սխալ՝ «medenc» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «dommedika» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «pitermed» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «meddict» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «conspect» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
<references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել: